ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հովհաննավանքն էր ափսոս

Հովհաննավանքն էր ափսոս
26.10.2025 | 16:38

Մեծ հաշվով, կարգալույծ քահանան կարող է աշխատել որպես բարմեն։ Դե, գիտեք, որ բարմենը սովոր է լսել այցելուների խոստովանությունները և հաղորդություն տալ նրանց։

Այս իմաստով, տպավորություն է, որ այսօրվա միջոցառումը բարում էր, որտեղ բարմենը հաղորդություն էր տալիս այցելուներին:

Հովհաննավանքն էր ափսոս: Ի վերջո, Աստծո տունն է, բար չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4045

Մեկնաբանություններ